Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իտալիայի «Լիգա» կառավարող կուսակցությունը հաղթանակ Է տարել Եվրախորհրդարանի ընտրություններում

Իտալիայի «Լիգա» կառավարող կուսակցությունը հաղթանակ Է տարել Եվրախորհրդարանի ընտրություններում
28.05.2019 | 00:48

Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել Է Եվրախորհրդարանի ընտրություններում: Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ «Լիգան» հավաքել Է քվեների 34,3 տոկոսը: Այս տվյալները մայիսի 27-ին նշված են ներքին գործերի նախարարության կայքում, որը կատարում Է ընտրական հանձանաժողովի գործառույթները։ Փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինիի կուսակցությունը երկրում առաջինն Է դարձել ժողովրդականության ցուցանիշով եւ ամրապանդել Է իր դիրքերը Եվրոպայի օրենսդիր մարմնում: ԵԽ-ի անցյալ գումարմանը «Լիգան» ուներ հինգ տեղ, ներկայիս գումարմանը կուսակցությանը պետք Է անցնի գրեթե վեց անգամ ավելի տեղ: Իտալիան առաջին փուլում կներկայացնի 73 եվրապատգամավոր, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո հանրապետությանը բաժին կհասնի եւս երեք տեղ: «Լիգայի» առաջնորդը՝ փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինին, որը հայտնի Է իր քննադատական վերաբերմունքով Եվրամիության ղեկավար մարմինների ներկայիս կառուցվածքի նկատմամբ, արդեն հայտարարել Է ապագա ԵԽ-ում Մարին Լը Պենի ֆրանսիական «Ազգային միավորման», Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Նայջել Ֆարաջի հետ սերտորեն համագործակցելու մտադրության մասին, որի Brexit կուսակցությունն ընտրությունների առաջատարն Է Մեծ Բրիտանիայում: Երկրորդ տեղում Է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը 22,7 տոկոսով առաջ Է անցել երկրորդ կառավարող կուսակցությունից՝ «5 աստղերի «Շարժումից», որի արդյունքը հազիվ Է հասել 17 տոկոսի: Եվրախորհրդարան Է անցել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը, որը հավաքել Է 8,7 տոկոս:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ